ԴԱՐՁԱ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ

ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ՇՐՋԱՊԱՏԻՆ
ԹԵՄԱ՝-ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՆՊԱՏԱԿԸ- ԶԱՐԳԱՑՆԵԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆԻ,ԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ․ԾԱՆՈԹԱՑՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ։

Հունիսի 18-ին, «Դարձա գրադարանի բարեկամ» ծրագրի շրջանակներում Ստեփանավանի կենտրոնական գրադարանի հյուրերն էին թիվ 1 մանկապարտեզի սաները՝ ավագ մանկավարժ Շուշան Շահինյանի և դաստիարակ Հասմիկ Միքայելյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ ոգևորությամբ շրջեցին գրադարանում: Մանկական բաժնում ծանոթացան գրքերի հետ , ասմունքեցին, կարդացին Թումանյանի հեքիաթներից, դիտեցին «Անբան Հուռին» մուլտֆիլմը:Գրադարանի պրակտիկանտ Միմոզա Մխիթարյանը նրանց համար մանկական երգեր երգեց: Հատկանշական է, որ երեխաները լավ գիտեին Հովհաննես Թումանյանին :
Վերջում միջոցառման պատասխանատու՝հասարակայնության հետ կապերի մասնագետ Ռուզաննա Դանիելյանը մանուկներիննվիրեց «Դարձա գրադարանի բարեկամ» խորագրով բացիկներ:

  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով