Գրադարանի մասին

«Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններ են , մտքի գանձերի պահպանման սուրբ օջախներ, այն օջախները, որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը։Գիրքն է, որ հնարավորություն է ստեղծում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու ապագայի մասին, իմանալու Բանն հանճարոյ․․․»
Ստեփանավանի կենտրոնական գրադարանը կազմավորվել է 1996 թվականին ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի ֆոնդի հիման վրա։Ներկայումս գործում է միայն կենտրոնական գրադարանը , քաղաքում եղած մյուս գրադարանները լուծարվել են, ֆոնդը միացվել է կենտրոնական գրադարանին։Ներկայումս ֆոնդը կազմում է 93647 կտոր գրականություն , այն համալրվում է հիմնականում նվիրատվությամբ, վերջին մեկ տարում նվիրատվությունների թիվը կազմում է 950 կտոր գիրք։Ընթերցողների թիվը 2765: Ավելի քան հինգ տասնամյակի ընթացքում գրադարանում հարուստ ավանդույթներ են ձևավորվել: 2016թվականին ստացել է հանրային գրադարանի կարգավիճակ, զինվել ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքվորումներով:Կապը պահպանվում է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հետ:
2003թվականին Բաց Հասարակության Ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպված «Հանրային գրադարանները որպես հեռահաղորդակցության կենտրոններ» մրցույթում գրադարանը հաղթող ճանաչվեց, որի շրջանակում ձեռք բերվեց համակարգչային տեխնիկա։
Գրադարանում կատարվում են աշխատանքներ, շուտով կսկսվի թվայնացում։2012 թվականին գրադարանը ճանաչվել է հանրապետությունում համայնքային լավագույն գրադարան։2015-ին գրադարանը հավատարմագրվեց իր անցած պատմության կատարված գործերի համար։Մոտ յոթ միլիոն դրամի գույք ձեռք բերվեց, որը փոխեց գրադարանի դեմքը։Դրա հիման վրա ստեղծվեց ։«Արմաթ» ինժեներական կենտրոնը, որտեղ սովորում են ինչպես Ստեփանավանի և շրջակա գյուղերի, այնպես էլ Տաշիրի տարածաշրջանի բնակիչներ:«Արմաթ» լաբորատորիայի ներդրումը կտրուկ ավելացրել է ընթերցողների թիվը:
Կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք հետաքրքիր են դարձնում ընթերցասեր հասարակության կյանքը մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրում գրքի ու գրականության դասական (տպագիր) և էլեկտրոնային գրքի գրադարան այցելելու մշակույթի վրա:Համաքաղաքային բոլոր միջոցառումները կազմակերպվում են գրադարանում։Համագործակցում է Մշակույթի պալատի հետ: