ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ Պարետի 2020թ օգոստոսի 18-ի N 253 որոշման  վերսկսում ենք աշխատանքները՝ պահպանելով ստորև ներկայացված կանոնները

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1.Արգելվում է գրադարան  այցելուների  մուտքը  առանց դիմակի: Գրադարանում գտնվելու  ողջ  ընթացքում այցելուները  պարտադիր  կրում  են  դիմակ :

2.Նախքան  գրադարան  մտնելը  կատարվում  է  այցելուների ջերմաչափում՝  հեռավար  ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ  գործելակարգ , ախտահանիչով  ձեռքերի  մշակում :

3.Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով ( հազ, ջերմություն, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների  մուտքը   գրադարան:

4.Անհրաժեշտ  է  ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի  մոտ  և  սպասասրահներում՝ ապահովելով համապատասխան  նշումներ:

5.Ընթերցասեղանների մոտ այցելուները նստում են՝ պահպանելով միմյանցից 1.5 մետր  հեռավորություն :

6.Յուրաքանչյուր ընթերցողի կողմից  վերադարձված  գրքերն առանձնացվում  են  և  չեն  տրամադրվում  առնվազն  1 օր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով