ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
01.08.2019թ Ստեփանավանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Դասավանդիր Հայաստան » ծրագրի շրջանակներում մանկավարժների և աշակերտների հետ, որտեղ ներկայացվեց գրադարանի դերն ու նշանակությունը ինչպես նաև ծանոթացան գրադարանում գործող նորագույն տեխնոլոգիաների խմբակի աշխատանքների հետ: Այն ներկայացրեց գրադարանի ակտիվ ընթերցող և ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիայի սան Ալեքսանդր Խալաթյանը: Գրադարանին նվիրաբերեցին մանկական նկարազարդ գրքեր :